Դանիել Կանեմանի «Thinking, Fast and Slow» գրքում անդրադարձ է կատարվում օրգանների դոնորության վերաբերյալ հետաքրքիր ուսումնասիրությանը, որը բացահայտում է, թե ինչպես են տարբեր երկրներում դոնորության մակարդակները փոխվում՝ կախված օրենսդրական մոտեցումներից։
Օրգանների դոնորության համակարգերը հիմնականում բաժանվում են երկու տեսակի․
-
Ենթադրյալ համաձայնություն (opt-out system): Այս համակարգում մարդիկ ավտոմատ համարվում են դոնորներ մահից հետո, եթե չեն արտահայտել իրենց անհամաձայնությունը։ Այստեղ checkbox-ը նշված է by default։
-
Հայտնված համաձայնություն (opt-in system): Այս համակարգում մարդիկ պետք է ակտիվորեն արտահայտեն իրենց համաձայնությունը դոնոր դառնալու համար՝ ակտիվացնելով checkbox-ը։ Վիճակագրական տվյալներ՝
- 2003 թվականին հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ Ավստրիայում դոնորության համաձայնության մակարդակը մոտ էր 100%, իսկ Շվեդիայում՝ 86%։
- Գերմանիայում այդ ցուցանիշը կազմում էր մոտ 12%, իսկ Դանիայում՝ ընդամենը 4%։
Այս տարբերությունը պայմանավորված չէ մշակույթով կամ հավատքով, այլ բյուրոկրատական ընտրության կառուցվածքով։ Մարդիկ հաճախ նախընտրում են պահպանել այն տարբերակը, որն արդեն նշված է (default option), ինչը հոգեբանության մեջ հայտնի է որպես status quo bias։ Իսկ Հայաստանում․
Հայաստանում օրգանների դոնորության մշակույթը դեռևս զարգացած չէ։ 2019 թվականի տվյալներով՝ երկրում իրականացվում են միայն կենդանի դոնորներից երիկամի փոխպատվաստումներ։ Դիակային դոնորության համակարգը դեռևս բացակայում է, մինչդեռ այս ոլորտի զարգացումը կարող էր փրկել բազմաթիվ կյանքեր։ Բայց սա արդեն այլ թեմա է։
Հետագա վերլուծությունները թողնում եմ ձեզ․․․