AI-ն Figma-ի մեջ այլևս միայն առօրյա կրկնվող առաջադրանքների օգնական չէ։
Այն աստիճանաբար սկսում է ներգրավվել հենց դիզայնի ստեղծման գործընթացում։
Այսպիսի թարմացումները, որքան էլ արագացնեն աշխատանքը, նաև վտանգ ունեն՝ արժեզրկելու դիզայնի իրական փորձառությունը։
Հավանաբար նոր ֆունկցիոնալը կօգտագործվի հիմնականում պարզ էջերի ստեղծման համար։ Բայց պատկերացրեք այն պահը, երբ AI-ն ոչ միայն օգտվի պատրաստի դիզայն սիստեմայից, այլև կարողանա ինքնուրույն կառուցել այն նախքան որևէ բան ստեղծելը։
Իհարկե այս թարմացումը դեռ Alpha փուլում է և ակնհայտ է, որ սկզբում կաշխատի թերի։ Բայց հիշենք՝ ընդամենը 3 տարում GPT-3.5-ից հասանք GPT-5-ի։ Զարգացման տեմպերը հսկայական են։
Շուկան, Figma-ի գլխավորությամբ, անպայման կփորձի բալանսավորել գործընթացը։ Քանի որ AI ծառայություններ ապահովելը թանկ հաճույք է, ամբողջական ավտոմատիզացիան կդարձնի մեծ դիզայն թիմերը ոչ անհրաժեշտ։ Իսկ դա արդեն վտանգ է բիզնես մոդելի համար․ կաթ տվող կովին չեն մորթում։ Եթե աշխատակիցների կրճատումը բերի բաժանորդագրությունների նվազման, ընկերությունները կկրի մեծ կորուստներ։
Այնուամենայնիվ, մրցակցությունը անպայման կստիպի գտնել փոխզիջումներ։ Եվ այդպես դանդաղ, բայց հաստատուն, նժարների կշռաքարերը կսկսեն փոխվել ի վնաս մեզ։
Գուցե եկել է ժամանկը, երբ մենք պետք է առավել ընդգծենք մեր դերը՝ որպես ստրատեգներ, համակարգողներ և էմպատիկ ստեղծագործողներ, ոչ թե պարզապես գործիքների օգտագործողներ։
Սա միաժամանակ ոգևորիչ է, բայց շատ մտահոգիչ։