Մենք կանգնած ենք անխուսափելի իրականության առջև, պրոդուկտ և UI/UX դիզայներների աշխարհը, ինչպիսին այն ճանաչում ենք, անդառնալիորեն փոխվում է:
Երեկ բավարար էր գեղեցիկ ինտերֆեյսներ նկարել և ունենալ պարզունակ UX գիտելիքներ։ Այսօր դա արդեն անբավարար է։ Վաղը՝ կդառնա ամբողջովին անօգուտ։
Սա մեր մասնագիտական գոյատևման հարց է սա։ Նրանք, ովքեր չեն հարմարվի ժամանակի պահանջներին, դուրս կմղվեն դիմադրության և մրցակցության հարաճուն հոսքում։ Հաջողությունը կանցնի նրանց ձեռքը, ովքեր կկարողանան տրանսֆորմացնել իրենց գիտելիքները՝ ընդունելով AI-ի ներուժը, որն արդեն մեկնել է իր ձեռքը մեզ։
Մեխանիկական ցանկացած պրոցես կավտոմատացվի, սակայն ոչ ստեղծարարությունը։ Նոր գործիքները, որոնք զարգանում են ժամ առ ժամ, բացում են աննախադեպ հնարավորություններ մեզ համար։ Դիզայնի նոր ժամանակաշրջանը ծնվում է հենց այնտեղ, որտեղ հատվում են դիզայնը, բիզնեսը և կոդը։ Սա այլևս երեք առանձին ուղղություններ չեն, այլ մեկ անբաժանելի ամբողջություն:
Մենք այլևս չենք սպասի ծրագրավորողների օգնությանը ամեն քայլում։
Մենք ինքներս ենք կառուցելու այն ինչ ստեղծել ենք։
Մենք այլևս չենք ստեղծի այն, ինչը հետագա փուլերում անճանաչելի կփոխվի, քանի որ դա ժամանակատար և ծախսատար է։ Փոխարենը՝ անմիջապես կիրագործենք այն, ինչ կծնվեի մեր մտքում։
Մենք այլևս չենք բավարարվի պարզապես խոսքով, թե ինչու է ընտրված լուծումը արժեքավոր։ Մենք կներկայացնենք պատրաստի, գործող լուծում, որը կլինի 10 պակաս live դուրս գալուց։
Փոփխությունները անխուսափելի են։ Համոզված եմ՝ առաջիկա 2-3 տարում մրցունակ մնալը կնշանակի յուրացնել բոլորովին նոր հմտություններ և մտածելակերպ։
Եթե չես կոդավորում, գոնե պետք է խորապես հասկանաս, թե ինչպես է ամեն ինչ աշխատում։
Եթե չես ուսումնասիրում և չես տիրապետում AI գործիքներին, կվերածվես տեխնոլոգիական հնաոճության, որը կարող է փոխարինվել մեկ ալգորիթմով։
Եթե չես կառուցում այն, ինչ ստեղծում ես, կմնաս որպես պարզապես գաղափարախոս՝ առանց իրական ներդրման կանգնած անդունդի առաջ։
Որքան էլ այս փոփոխությունները սուլեն մեզ դաժան իրականություն, փաստ է՝ դեռ ուշ չէ սկսել, բայց շատ ժամանակ էլ չկա։
Արդեն իսկ համատարած AI ինտեգրացիա է տիրում բիզնես պրոցեսների օպտիմիզացիայի համար։ Հաջորդ քայլը՝ ֆինանսական օպտիմիզացիաման կլինի զանգվածային կադրային կրճատումները։
Հարցը, որին մենք բոլորս պետք է պատասխանենք՝ ոչ թե “արդյո՞ք”, այլ “ինչպե՞ս” ենք հաղթահարելու այս մարտահրավերը և մնալու հաղթողներ այս նոր իրականությունում։