Մակրոսներ և մակրո ստեղնաշարներ - UI/UX դիզայնի հոդված Սարգիս Վարդանյանից

4 ապրիլի, 2025 թ.

Մակրոսներ և մակրո ստեղնաշարներ

Քանի որ մշտապես ձգտում եմ կատարելագործել իմ աշխատանքային պրոցեսները, տարիներ առաջ նկատեցի, որ Figma-ում ամեն օր ավելի քան 100 անգամ կրկնում եմ գործողություններ, որոնք կարելի է ավտոմատացնել։ Մտածեցի՝ որքան ժամանակ եմ վատնում այս ամենի վրա, ու սկսեցի փնտրել լուծումներ։ Այսպես բացահայտեցի մակրոսները։

Մակրոսը նախապես ծրագրավորված գործողությունների հերթականություն է, որն ընդամենը մեկ կոճակի սեղմումով կատարում է մի քանի քայլ։ Օրինակ, ես շատ հաճախ օգտագործում եմ «Copy as text» ֆունկցիան, որի համար Figma-ն չունի հատուկ hotkey։ Ինքս գրում եմ այս և այլ գործողությունների մակրոսներ, որոնք տեղադրում եմ ստեղնաշարի վրա՝ հատուկ ծրագրերի օգնությամբ։

Սակայն ստանդարտ ստեղնաշարների վրա հարմար hotkey-ները հիմնականում զբաղված են լինում, ու ստիպված ես լինում օգտագործել բարդ կոմբինացիաներ։ Այս խնդիրը լուծելու համար ստեղծվել են հատուկ մակրո ստեղնաշարներ կամ մակրոպադներ, դրանք առանձին սարքեր են՝ հավելյալ ազատ կոճակներով, որոնց վրա կարող ես տեղադրել քո պատրաստած մակրոսները։ Հաճախ նման ստեղնաշարներ կամ մկնիկներ տեսնում ենք գեյմերների մոտ, բայց դրանք շատ հարմար են նաև աշխատանքի ընթացքում օգտագործելու համար։

Վերջերս ուշադրությունս գրավեց WorkLouder -ի Figma Creator Micro-ն, որը ստեղծվել է հատուկ Figma-ի հետ համագործակցությամբ։ Այն ունի նախապես ծրագրավորված կոճակներ, որոնք հարմարեցված են հենց Figma-ի ամենաօգտակար գործառույթներին։ Սա միայն ժամանակ խնայելու հարց չէ․ երբ ազատվում ես տեխնիկական մանրուքներից, ավելի շատ կենտրոնանում ես ստեղծագործական աշխատանքի վրա։

Ցավոք, Figma Creator Micro-ն այս պահին սպառված է մեծ պահանջարկի պատճառով, բայց շուտով կրկին հասանելի կլինի․ ով հետաքրքրված է, կարող է հետևել այստեղ՝

Հղում


Եկեք ստեղծենք միասին

Ունե՞ք նախագիծ, համագործակցության առաջարկ, թե պարզապես ցանկանում եք կապ հաստատել։ Եկեք զրուցենք։