Invison - UI/UX դիզայնի հոդված Սարգիս Վարդանյանից

12 դեկտեմբերի, 2024 թ.

Invison

Ժամանկաին, երբ UI/UX դիզայներները աշխատում էին Photoshop-ով, Illustrator-ով և Sketch-ով առանց պրոտոտիպավորման հնարավորության: Օգտատիրական հոսքերը բացատրելը և ներկայացնելը բարդ էր: Այդ ժամանակ, մոտ 12-13 տարի առաջ, հայտնվեց InVision-ը՝ փոխելով ամեն ինչ: Հիշում եմ, ինչպես էի ներբեռնում իմ դիզայնները և կապում էջերը`ստեղծելով ինտերակտիվ պրոտոտիպեր: Դա իսկական առաջընթաց էր:

Բայց ժամանակը փոխվում է: Այսօր գործիքները գերակայում են, իսկ այն, ինչ նախկինում հիանալի էր, դարձել է առօրյայի մի մասը: Վերջերս ստացա նամակ InVision-ից, որ իմ օգտահաշիվը և նախագծերը կջնջվեն Դեկտեմբերի 31-ին քանի որ նախագիծը փակվում է, ակամայից հիշեցի նրանց նորարարական ոգին:

Դասը հետևյալն է՝ նորարարությունը երբեք չի դադարում: Եթե կանգ առնես, կգրես քո վերջաբանը: InVision-ի պատմությունը հիանալի հիշեցում է .շարունակաբար արժեք ստեղծելու և զարգանալու մասին:


Եկեք ստեղծենք միասին

Ունե՞ք նախագիծ, համագործակցության առաջարկ, թե պարզապես ցանկանում եք կապ հաստատել։ Եկեք զրուցենք։