Երեկ OpenAI-ը հայտարարեց իր նոր GPT-4.1 մոդելների ընտանիքի թողարկման մասին, որոնք հատուկ օպտիմիզացված են ծրագրավորման համար: Այս քայլով ընկերությունը փորձում է պահպանել իր առաջատար դիրքը Google-ի և Anthropic-ի աճող մրցակցության պայմաններում: OpenAI-ը թողարկել է երեք տարբեր չափսի մոդելներ՝ GPT-4.1, GPT-4.1 Mini և GPT-4.1 Nano:
Windsurf-ը իր հերթին հայտարարել է բացառիկ առաջարկի մասին, որի շրջանակներում մեկ շաբաթվա ընթացքում` ապրիլի 14-ից մինչև ապրիլի 21-ը, բոլորը կարող են անվճար օգտվել OpenAI-ի նորագույն GPT-4.1 մոդելից Windsurf-ում: Այս հնարավորությունը հատկապես արժեքավոր է ծրագրավորողների համար, քանի որ նոր մոդելը նախագծվել է հատուկ ծրագրավորման առաջադրանքների համար: Ըստ Windsurf-ի ներկայացուցիչների, ներքին գնահատումները ցույց են տվել, որ GPT-4.1-ը գերազանց արդյունքներ է ցուցաբերում կոդավորման ոլորտում: Մի՛ բաց թողեք այս եզակի հնարավորությունը փորձարկելու OpenAI-ի վերջին մոդելը, այն էլ անվճար:
Հղում։ https://windsurf.com/