Firebase Studio - UI/UX դիզայնի հոդված Սարգիս Վարդանյանից

11 ապրիլի, 2025 թ.

Firebase Studio

Google-ը երեկ ներկայացրեց Firebase Studio-ն։ Այժմ դուք կարող եք ստեղծել, խմբագրել և տեղակայել հավելվածներ ուղղակի բրաուզերում (3 նախագիծ)։ Այն նման է Cursor AI-ի և v0-ի սիմբիոզին և “անվճար է”, եթե կցեք ձեր Google Studio API-ը։ Google-ը վերջին շրջանում բավականին ակտիվ է իր թարմացումներով և AI ինտեգրացիայով իր պրոդուկտների մեջ։

Firebase Studio-ն այժմ գտնվում է բետա փուլում և հասանելի է բոլոր Firebase օգտատերերի համար։ Իհարկե, այն դեռ իդեալական չէ, բայց սա արդեն իսկ մեծ առաջխաղացում է և հերթական խնթան զարգացումների։

Երեկ դեռ գրառում էի արել, թե ինչ է մեզ սպասվում, և կարծես թե ամեն բան զարգանում է ավելի կայծակնային:


Եկեք ստեղծենք միասին

Ունե՞ք նախագիծ, համագործակցության առաջարկ, թե պարզապես ցանկանում եք կապ հաստատել։ Եկեք զրուցենք։