Ներկայացնում եմ Connect բաժինը՝ նորարարական լուծում, որը FigJam connector-ները թույլ է տալիս օգտագործել Figma Design-ում և ավտոմատիզացնել միացումները, որը զգալիորեն կարագացնի ձեր դիզայնի գործնթացները։
Եթե հոգնել եք ձեռքով կապել դիզայնի էլեմենտները միմյանց միջև, այս թարմացումը հենց ձեզ համար է։
Ի՞նչ է նոր ավելացել․
Հնարավորություն օգտագործել connectors՝ տարբեր ֆրեյմեր և կոմպոնենտներ իրար կապելու համար։ Վիզուալ ներկայացնել user flow-ը, նավիգացիոն ուղիները և ինտերֆեյսի տարրերի միջև կապերը։ Կազմակերպել ձեր Figma ֆայլը ավելի պարզ և հասկանալի ձևով։
Մանրամասները կարող եք տեսնել կցված տեսահոլովակում։
Եթե այս նոր գործառույթը ձեզ օգտակար է թվում, շնորհակալ կլինեմ սրտիկով աջակցելու համար ❤️։ Դա կօգնի Fig Toolkit-ին դառնալ ավելի տեսանելի Figma Community-ում։ Կարող եք նաև կիսվել այն ձեր գործընկերների հետ։
Շուտով կլինեն նոր թարմացումներ, որոնց մասին անպայման կտեղեկացնեմ ձեզ։