Ի՞նչ կարծիք ունեք Figma-ի նոր թարմացումների վերաբերյալ։
Figma-ն վերջերս ներկայացրեց մի շարք նորարարական գործիքներ, որոնք ուղղված են դիզայնի գործընթացը ավելի ինտեգրված և արդյունավետ դարձնելուն։ Կարծում եմ բոլոր ժամանակների ամենա մեծ թարմացումն է Figma-ի պատմության մեջ։ Ահա դրանցից մի քանիսը՝
🌐 Figma Sites Figma Sites-ը թույլ է տալիս ստեղծել լիարժեք կայքեր՝ օգտագործելով պատրաստի շաբլոններ, բլոկներ և ինտերակտիվ տարրեր։ Չնայած նրան, որ այս գործիքը մի փոքր քննադատության արժանացավ, հատկապես Framer-ի օգտատերերի կողմից, մի բան հստակ է՝ Figma-ն փորձում է բացել մի դուռ, որից հետո վերադարձ այլևս չի լինի։
🤖 Figma Make Այս գործիքը, որն աշխատում է Claude 3.7 AI մոդելի հիման վրա, հնարավորություն է տալիս բառացիորեն տեքստային նկարագրություններից կառուցել ինտերակտիվ պրոտոտիպեր։ Նմանատիպ գաղափարներ արդեն տեսել ենք Lovable, Cursor, Windsurf և այլ հարթակներում, սակայն Figma-ն փորձելու է միավորել դա իր էկոհամակարգի հետ։
📣 Figma Buzz Նախատեսված է մարքեթինգի թիմերի համար՝ հեշտացնելով բովանդակության վերաշարադրում, թարգմանություն, վիզուալների հարմարեցում և այլն։ Buzz-ը կարող է դառնալ մրցակից ինչպես Copy.ai-ին, այնպես էլ Canva-ի բիզնես գործիքներին։
✏️ Figma Draw Վեկտորային իլյուստրացիանների խմբագիր՝ պարզեցված Adobe Illustrator։
Ամփոփելով կարելի է ասել, որ Figma-ն իրականում ձեռնոց է նետում ոլորտի բոլոր խաղացողներին։ Ամեն բան շատ արագ է զարգանում, և մենք կանգնած ենք նոր դիջիթալ հասարակարգի ձևավորման շեմին։
Մրցակցությունը շարժիչ ուժ է, բայց մի մոռացեք՝ այս ամենը չի լինելու անվճար։ Բետա փուլի ավարտից հետո պատրաստ եղեք վճարովի ծառայությունների և գների բարձրացման։