ACBA Bank-ը (Ակբա բանկ) Հայաստանի առաջատար բանկերից մեկն է՝ թվային ծառայությունների զարգացման և նորարարության հետևողական մոտեցմամբ։
Hub-ը acba digital-ի ոչ բանկային ծառայությունների բաժինն է։ Այն մեկ միջավայրում միավորում է առօրյա տարբեր կարիքների համար նախատեսված ծառայությունները՝ բանկի հաճախորդներին օգնելով գտնել և օգտագործել դրանք արդեն ծանոթ հավելվածում։ Hub-ն արդեն հասանելի է acba digital-ում։
Խնդիրը
Օգտատերը պետք է կարողանար հեշտ գտնել անհրաժեշտ ծառայությունը և հասկանալ՝ ինչպես սկսել գործողությունը։ Նույն ծառայությունը տարբեր իրավիճակներում կարող էր հասանելի լինել մի քանի մուտքի կետից, և այդ ճանապարհները պետք էր դարձնել հետևողական ու հասկանալի։
Իմ առաջադրանքն էր ձևավորել ծառայությունների հստակ կառուցվածք՝ պահպանելով հավելվածից օգտվելու ծանոթ ճանապարհները և բանկի թիմերին նոր հնարավորություններ ավելացնելու տեղ թողնելով։
Մոտեցումը
Աշխատաժողովների, շահագրգիռ կողմերի հարցազրույցների և այլ հավելվածների ուսումնասիրության արդյունքները համադրեցի՝ ձևակերպելու Hub-ի դերը, տեղեկատվական ճարտարապետությունն ու դիզայնի ուղղությունը։ Կենտրոնում օգտատիրոջ կարիքն էր՝ ինչ է նա ուզում անել և ինչպես է գտնում համապատասխան ծառայությունը։
Ինտերֆեյսում արագ մուտքերը համադրեցի ծառայությունների բացահայտման հնարավորությունների հետ։ Հավելվածի էկրաններն ու դիզայն համակարգի համար ստեղծված նոր կոմպոնենտները նախագծեցի acba digital-ի վիզուալ լեզվով՝ ապահովելով նոր բաժնի կապը ընդհանուր փորձառության հետ։
Իմ ներդրումը
Որպես պրոդուկտ դիզայներ՝ ներգրավված եմ եղել ամբողջ ընթացքում՝ սկզբնական հետազոտությունից և խնդրի ձևակերպումից մինչև դիզայն, իրականացում և գործարկում։ Տարբեր մասնագիտական թիմերի հետ համագործակցել եմ բոլոր փուլերում՝ պրոդուկտային որոշումները, դիզայնն ու տեխնիկական իրականացումը համադրելու համար։
Հատուկ շնորհակալություն դիզայն թիմի ղեկավար Աստղիկ Սալնազարյանին՝ նախագծի ընթացքում ուղղորդման և աջակցության համար։