Ես ստեղծեցի այս հավելվածը մի հաճախորդի համար, որը կարիք ուներ ժամանակակից և հեշտ գործիքի՝ արհեստական բանականությամբ ստեղծված ձայներ պատրաստելու և կառավարելու համար։ Անկախ նրանից՝ դուք փոդքասթեր եք, ուսուցիչ թե պատմող, նպատակը cutting-edge ձայնային տեխնոլոգիան դարձնել հասանելի և ընկալելի։
Ի՞նչն է այն տարբերակող․
Այն շեշտադրում է պարզ և կազմակերպված մոտեցումը։ Կարող եք փոխել ձայները, ձայնագրել և խմբագրել՝ առանց կարգավորումների մեջ խճճվելու։ Մուտք գործելուց մինչև եզակի ձայներ ստեղծելը՝ ամեն քայլը նախագծված է, հոսուն ընթացքը ապահովելու համար։
Կարևոր դիզայնի որոշումներ․
Մուգ թեման օգնում է օգտագիրոջ ուշադրության կենտրոնը պահել ձայնային ալիքի և տեքստի վրա և նվազեցնում է աչքերի լարվածությունը։ Պայծառ շեշտադրվող գույները ուշադրություն են հրավիրում կարևոր գործողությունների վրա, ինչպիսիք են պահպանումը կամ ձայնագրումը։ Նավիգացիան մնում է ներքևում՝ մեկ ձեռքով օգտագործման հարմարության համար, իսկ տպագրությունը (տառատեսակը) պարզ և ընթեռնելի է։
Փորձառությունը․
Սկսած onboarding-ից մինչև հրապարակում՝ յուրաքանչյուր էկրան տրամաբանական է։ Ձայնագրումը անթերի միանում է խմբագրմանը, իսկ ձայների նախալսումները պարզ և արագ են։ Սա պրոֆեսիոնալ գործիք է, որը միևնույն ժամանակ մնում է մատչելի և հասանելի։