Pomodoro Timer - UI/UX դիզայնի պորտֆոլիո նախագիծ Սարգիս Վարդանյանից

Ստեղծվել է՝ 2023 թ․

Pomodoro Timer

Ես ստեղծեցի այս հավելվածը, որովհետև յուրաքանչյուր արտադրողականության հավելված, որ փորձել էի, թվում էր, թե աշխատում է իմ դեմ, այլ ոչ թե ինձ հետ։ Չափազանց շատ ֆունկցիաներ, չափազանց շատ ծանուցումներ, չափազանց մեծ վիզուալ աղմուկ։ Ցանկանում էի մի բան, որը պարզապես կօգնի կենտրոնանալ։

Ի՞նչն է այն առանձնացնում

Տայմերը հիմնական ֆունկիցան մեկն է, բայց շատ լավ ծառայում է իր նպատակին՝ կենտրոնանալ «Պոմոդորո» տեխնիկայի միջոցով։ Մաքուր ինտերֆեյս, կարգավորելի ինտերվալներ և առաջընթացի հետևում, որը մոտիվացնում է առանց ծանրաբեռնելու։ Չկան խաղայնացված հնարքներ կամ հավելյալ ֆունկցիաներ, որոնք կշեղեն քեզ իրական աշխատանքից։

Կարևոր դիզայնի որոշումներ

Մեծ, հեշտ ընթեռնելի թվեր, որպեսզի ժամանակը ստուգես մեկ հայացքով։ Պարզ կոճակներ, որոնք գործում են անմիջապես՝ առանց ձգձգման, երբ պետք է սկսել կամ դադարեցնել։ Ընտրել եմ հանգստացնող գույներ, որոնք չեն հոգնեցնի աչքերդ երկար սեսիաների ընթացքում, իսկ տիպոգրաֆիան ընտրված է այնպես, որ հեշտ լինի կարդալ՝ առանց աչքերը սեղմելու։

Ինտերֆեյսը հարմարեցված է այնպես, ինչպես մարդիկ իրականում օգտագործում են տայմերները։ Որոշ օրեր պետք են ստանդարտ 25 րոպեանոց սեսիաներ, այլ օրեր դու խորապես ներգրավված ես և պետք են ավելի երկար ինտերվալներ։

Իրական ազդեցություն.

Սա պարզապես հերթական տայմեր հավելվածը չէ, որը լցնում է App Store-ը։ Ուսանողները այն օգտագործում են դասի պատրաստման համար, ծրագրավորողները՝ կոդ գրելու արագ սեսիաների, իսկ գրողները՝ կենտրոնացած գրական աշխատանքների համար։

Ներկայումս այն օգնում է հազարավոր մարդկանց վերականգնել իրենց կենտրոնացումը և կատարել իրական, արժեքավոր աշխատանք։


Եկեք ստեղծենք միասին

Ունե՞ք նախագիծ, համագործակցության առաջարկ, թե պարզապես ցանկանում եք կապ հաստատել։ Եկեք զրուցենք։